Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկան հիմնադրվել է 2007 թ. «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում։ 2020 թ. կլինիկայի մի մասը, համալրվելով երիտասարդ բժիշկներով, տեղափոխվել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ փաստացի դառնալով երկրորդ կլինիկան։
Կլինիկան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի բազան է: Սեքսոպաթոլոգիայի կլինիկան Հայաստանի միակ գիտաբժշկական կենտրոնն է, որի աշխատակիցները, կլինիկական գործունեությանը զուգահեռ, կատարում են գիտական հետազոտություններ` դրանք տպագրելով համապատասխան գիտաբժշկական հանդեսներում:
Կլինիկան համալրված է արտերկրում վերապատրաստված և գիտական աստիճան ունեցող մասնագետներով, որոնք բուժում և վերականգնում են անհատների և ամուսնական զույգերի սեռական առողջությունը:
Կլինիկայում բուժում են՝
- Սեռական խանգարումներ՝ պայմանավորված հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններով։
- Սեռական խանգարումներ՝ պայմանավորված քրոնիկական բորբոքային հիվանդություններով։
- Էրեկցիայի խանգարում /էրեկտիլ դիսֆունկցիա (սեռական թուլություն):
- Սերմնաժայթքում խանգարում (վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում)։
- Տղամարդու անպտղություն:
- Տղամարդու անպտղության ժամանակ զուգակցվող սեռական խանգարումներ:
- Կանանց սեռական խանգարումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով:
- Սեռական ցանկության նվազում կամ բացակայություն:
- Սեռական գրգռման խանգարում:
- Անօրգազմիա:
- Վագինիզմ:
- Ցավ սեռական հարաբերության ժամանակ:
- Ամուսնական զույգի սեռական աններդաշնակություն:
- Սեքսուալ նևրոզներ:
Բուժումը իրականացվում է մի քանի ուղղություններով.
- Դեղորայքային թերապիա:
- Ֆիզիոթերապիա (հարված-ալիքային թերապիա):
- Հոգեթերապիա (անհատական և ամուսնական հոգեթերապիա, վարքային հոգեթերապիա, ռացիոնալ հոգեթերապիա, սեքս թերապիա):
.png)